Բրազիլական լրատվամիջոցների տեղեկացմամբ` «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարն ուրախ է, որ հավակնում է «Ոսկե գնդակ-2012»-ին:
Ամբողջ տարվա ընթացքում Նեյմարն առանձնացել է «Սանթոս»-ի և Բրազիլիայի ազգային ընտրանու կազմում: Նշենք, որ ֆուտբոլիստն այդ ցուցակում էր հայտնվել նաև 2011 թվականին:
«Շատ ուրախ եմ, որ հերթական անգամ ընդգրկվել եմ այդ ցուցակում: Լինել լավագույն
23 խաղացողների հետ միևնույն ցուցակում` մեծ հաճույք է: Միշտ շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ նա տալիս է ինձ»,- հայտարարել է ֆուտբոլիստը:






































