«Ինտեր»-ի կիսապաշտպան Դեյան Ստանկովիչը խոստովանեց, որ ցանկանում է իր մարզական կարիերան ավարտել միլանյան ակումբի կազմում.
«Բազմիցս հայտարարել եմ, որ ինձ չեմ պատկերացնում այլ ակումբի մարզաշապիկով և ցանկանում եմ շարունակել ելույթներս «Ինտեր»-ի կազմում:
Եթե թիմի ղեկավարները նոր համաձայնագիր չառաջարկեն, պատրաստ եմ մարզական կարիերայիս ավարտից հետո ևս ծառայություններս առաջարկել ակումբին»,- Ստանկովիչին մեջբերում է Inter Channel-ը:








































