Իսպանական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի հասարակության հետ կապերի գծով տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն գովեստի խոսքեր է հղել թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին:
Բուտրագենյոն նշել է, որ պորտուգալացու կարևորագույն հատկանիշն իր խաղն անընդհատ կատարելագործելու ձգտումն է:
«Քրիշտիանուն այնպիսի ֆուտբոլիստ է, ով անընդհատ ձգտում է խաղալ ավելի լավ, քան երեկ: Դա անգնահատելի հատկանիշ է, նա իսկական պրոֆեսիոնալ է:
Ռոնալդուն հիանալի ֆիզիկական տվյալներ ունի, սակայն դրանք պահպանելու համար նա շատ է աշխատում: Նրա տարիքում քչերն այդքան ժամանակ կտրամադրեին աշխատանքին, որպեսզի հետագայում իրենց վարպետությունը ցուցադրեին հանդիսատեսին: Կցանկանայի խաղալ նման ֆուտբոլիստի հետ»,- հայտարարել է Բուտրագենյոն:







































