Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքով` առաջատար խաղացողների վնասվածքները լուրջ ազդեցություն ունեցան թիմի` Անգլիայի Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար մրցապայքարում:
«Ես չէի ցանկանա ամեն ինչ կապել Աարոն Ռեմսիի վնասվածքի հետ, բայց մենք մեծ քանակությամբ ֆուտբոլիստներ կորցրինք նույն ժամանակահատվածում: Կարծում եմ` եթե նրանք շարքում լինեին, մեր մրցակիցները լուրջ խնդիրներ կունենային:
Կցանկանայի, որ մրցշրջանն ավելի երկար լինի: Մենք մրցաշարային աղյուսակի վերին հատվածում էինք, բայց մրցաշրջանի ամենակարևոր հատվածում մի շարք կարևոր ֆուտբոլիստներ կորցրինք»,- ասել է Վենգերը:









































