Նյու Յորքի իշխանությունները «Սենդի» մրրիկի պատճառով հոսանքազրկված խոշորագույն Langone բժշկական կենտրոնից շուրջ 200 հիվանդների են տարհանում: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Էլեկտրականությունից զրկված շենքից բժիշկներն ու բուժքույրերը առաջին հերթին դուրս են բերել ծանր վիճակում գտնվողներին և ամենափոքրերին, մասնավորապես՝ նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի 20 փոքրիկների: Նրանց շտապօգնության մեքենայով կտեղափոխեն մոտակա հիվանդանոցներ:
Առավելապես հեղեղված Մանհեթենում է տեղակայված բժշկական կենտրոնի շենքը՝ նշում է CBS News-ը: Հիվանդանոցի պահուստային գեներատորը շարքից դուրս է եկել՝ դառնալով վերելակների անջատման պատճառ, և բուժանձնակազմը ստիպված է հիվանդներին իջեցնել աստիճաններով:










































