Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 13-րդ տուրի արդյունքներով Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը տեղ է զբաղեցրել լավագույն նորեկների եռյակում: Լավագույն եռյակը որոշելու նպատակով հարցում է անցկացրել Спорт-Экспресс-ը:
Առաջին հորիզոնականը 6.12 միավորով զբաղեցրել է Դանիլու Նեկուն, ով խփած 9 գոլով Յուրա Մովսիսյանի հետ կիսում է ռմբարկուների ցուցակի առաջին հորիզոնականը: Երկրորդ տեղում է ԲԿՄԱ-ի շվեդ կիսապաշտպան Ռասմուս Էլմը՝ 6.05 միավորով:
Արազն ունի 6.0 միավոր:











































