Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտնվել է կատալոնական «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում:
«Կապտանռնագույններ»-ը պատրաստ են մինչև 40 մլն եվրո վճարել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց: Սակայն լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դեմ է թիմի առաջատարմերից մեկի իրավունքների վաճառքին:
Ընթացիկ մրցաշրջանում Օզիլը 46 հանդիպում է անցկացրել «Արսենալ»-ի կազմում, 4 գոլ հեղինակել:







































