Ուկրաինան Ղրիմի` Ռուսաստանին բռնակցվելու պատճառով ստացած վնասը գնահատել է 83 մլրդ դոլար: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով արդարադատության նախարար Պավել Պետրենկոյին:
Այդ գումարի մեջ չեն ներառվել բաղ թողնված եկամուտը, օգտակար հանածոների և ծովային շելֆերի արժեքները:
«Արդարադատության նախարարությունն ընդհանրացրել է գերատեսչությունների տեղեկությունները`բռնակցման պատճառով Ուկրաինայի կրած վնասների վերաբերյալ: Վնասի գումարը կազմում է 950 մլրդ գրիվեն»,- ասել է նա:






































