Բելգիայում իսլամական կուսակցությունը հասել է առաջին հաջողությանը:
Շարժումը, որը կոչվում է «Իսլամ», տեղական խորհրդի ընտրությունների արդյունքներով 2 մանդատ է ստացել:
Շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ նոր էջ են բացում Բելգիայի մուսուլման համայնքի պատմության մեջ և այնուհետ պատրաստվում են մասնակցել տարածաշրջանային և դաշնային ընտրություններին,- փոխանցում է Euronews-ը:
Հիշեցնենք. ավելի վաղ հայտնում էին, որ Բելգիայի տեղական ինքնակառավարման մարմինների (մունիցիպալ) ընտրություններում առաջին անգամ Անտվերպենի քաղաքային խորհրդի պատգամավոր է ընտրվել ռուսալեզու սփյուռքի ներկայացուցչուհի
Բելգիայում ընտրողները քվեարկում են կուսակցության օգտին և չեն կարող քվեարկել կոնկրետ թեկնածուի օգտին:









































