Երկուշաբթի եթերի ժամանակ Բոլիվիայում հարձակում է իրականացվել լրագրողի դեմ: Անհայտ անձինք ներխուժել են Յակուիբա քաղաքի ռադիոկայան, հաղորդավարի վրա բենզին լցրել և հրդեհել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Լրագրող Ֆերնանդո Վիդալը ստացել է երրորդ աստիճանի այրվածքներ, այժմ նա գտնվում է հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ ձեռքերի, կրծքավանդակի և գլխի այրվածքներով:
Դիմակավորված չորս անձինք հաղորդավարի վրա հարձակումից անմիջապես հետո թաքնվել են, սակայն ոստիկանությանը հաջողվել է թարմ հետքերով ձերբակալել մի քանի կասկածյալի:
Վերջին շրջանում 78-ամյա Վիդալը մշտապես հանդես էր գալիս տեղի իշխանությունների կտրուկ քննադատությամբ:










































