Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է թիմի՝ Չեմպիոնների Լիգայում ելույթների մասին: Իտալացին կարծում է, որ «Ռեալ»-ն արժանի է եզրափակիչ դուրս գալուն:
«Չեմպիոնների Լիգայի 10-րդ գավաթն ինչ-որ յուրահատուկ բան կլինի յուրաքանչյուրի համար: Հրաշալի կլինի, եթե դա անենք իմ՝ ակումբը գլխավորելու առաջին տարում:
Մրցաշրջանի մեկնարկային հատվածի համեմատ ավելի լավ ենք խաղում: Այս թիմն անհավանական հարձակվողական ներուժ ունի: Ֆուտբոլիստները բարձրակարգ են, և մենք աշխատում ենք նրանց ուժեղ կողմերն արդյունավետ օգտագործելու ուղղությամբ:
Եթե դասեր քաղենք անհաջողություններից, ավելի ուժեղ կդառնանք: Դա նաև խթան կհանդիսանա մեզ համար: Կարծում եմ՝ 3 կիսաեզրափակիչներից հետո մենք արժանի ենք եզրափակիչ դուրս գալու: Ամեն ինչ կախված է մեզնից:
Չեմպիոնների Լիգան աշխարհի կարևորագույն մրցաշարն է, որտեղ ինձ հաջողվել է հաղթել թե՛ մարզչի, թե՛ ֆուտբոլիստի կարգավիճակում»:











































