Thursday, 02 07 2026
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև

Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» գործարանում մարդիկ ամիսներով աշխատավարձ չեն ստանում (տեսանյութ)

Արագածոտնի մարզի գյուղերի բնակիչները չեն հավատում, որ ՕԵԿ առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի արդեն նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանն իր «Հայասի Գրուպ» գործարանը վարկերով է աշխատեցնում:

Հիշեցնենք, որ նախորդ օրը՝ ասուլիսին, Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով իրեն պատկանող բիզնեսին, ասել էր, որ ինքը վարկերով է կառուցել իր գործարանը, հիմա էլ վարկերի տակ է: Իսկ բիզնեսը՝ գործարանը, կառուցել է, քանի որ, իր խոսքով՝ չէր հարող 250 հազար դրամ աշխատավարձով ապրել:

«Սուտ ա, չեմ հավատում, ո՞վա ասում՝ վարկերովա աշխատում, վարկերով եքա գործարանը ո՞վ կկառուցի: Էդ սուտա, բա մի բան պիտի մոգոնի: Բա որ ինքնա վարկի տանք, գյուղացի՞ն ինչ ասի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հայասի Գրուպ» գործարանի անմիջապես հարևանությամբ գտնվող Ոսկեվազ գյուղի բնակիչներից մեկը:

«Սուտա, ցանկացած ներկայիս պաշտոնյա ճիշտ բան չի ասում»,-իր հերթին ասաց մեկ այլ բնակիչ: Նրա խոսքով՝ Ոսկեվազ գյուղից շատ մարդիկ են աշխատում Բաղդասարյանի գործարանում, բայց ամիսներով աշխատավարձ չեն ստանում.«Ամիսներով աշխատավարձ չենք ստանում, հլը դեկտեմբեր ամսվա աշխատավարձը չենք ստացել, բայց արդեն ամառա: Բայց ստիպված շարունակում ենք աշխատել, քանի որ այլ տարբերակ չունենք, ուրիշ տեղ աշխատանք չկա»:

Մեր զրուցակիցների խոսքով՝ աշխատավարձն էլ առանձնապես բարձր չէ՝ 50-60-70 հազար դրամ, այն էլ՝ 12 ժամվա աշխատանքի դիմաց:

Նույն վիճակը նաև կողքի գյուղում էր՝ Ագարակում: Այս գյուղի բնակիչները, սակայն, չցանկացան տեսախցիկի առաջ խոսել: Վախենում ենք՝ ասացին: Բայց տեսախցիկից այն կողմ խոստովանում էին, որ ամիսներով աշխատավարձ չեն ստացել, բայց ուրիշ տարբերակ էլ չունեն:

Որոշ բնակիչներ էլ, թերևս կրկին վախի պատճառով, տեսախցիկի առաջ կեղծելով ասում էին, որ իրենք կանոնավոր ստանում են իրենց աշխատավարձը, բայց անգամ իրենց ծիծաղն էր գալիս իրենց ասածի վրա: Ընդհանուր առմամբ մեր շրջած գյուղերումտիրումէրվախի մթնոլորտ, մարդիկ իրենց բողոքը, դժգոհությունը միայն տեսախցիկից այն կողմ էին արտահայտում, իսկ շատերը միայն տեսախցիկը տեսնելով՝ արագ մտնում էին տուն և հրաժարվում որևէ հարցի պատասխանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում