Անգլիական «Լիվերպուլ»-ը լրջորեն մտադրված է գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Այաքս»-ի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի տրանսֆերային իրավունքները, հայտնում է Caught Offside-ը:
Դանիայի հավաքականի 20-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք անգլիական ակումբներ, բայց ամենաշատը շահագրգռված է հենց «Լիվերպուլ»-ը:
Էրիկսենը, ով նախորդ շաբաթ «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ «Այաքս»-ի տարած հաղթանակի գլխավոր կերտողներից էր, հոլանդական ակումբի հետ ունի 2 տարվա պայմանագիր: Հոլանդիայի չեմպիոնն էլ հայտնի է իր քաղաքականությամբ. թիմը պատրաստում է երիտասարդ աստղերի ու նրանց տրանսֆերային իրավունքները վաճառում բավականին բարձր գնով:
Նշվում է, որ «Այաքս»-ը Էրիկսենի համար պահանջում է նվազագույնը 30 մլն ֆունտ, մինչդեռ «Լիվերպուլ»-ը նախատեսում է առավելագույնը 24 մլն վճարել:






































