Գերմանական Բունդեսլիգայի 32 տուրի «Վերդեր»-ի դեմ խաղից հետո Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան քննադատել է իր թիմի խաղը՝ չնայած իր սաների 5:2 հաշվով տարած հաղթանակին:
«Բավարիա»-ում աշխատածս ժամանակաշրջանում առաջին անգամ ես հիասթափված եմ իմ սաների խաղով: Նրանք լավ են խաղում, թե վատ. դա չէ խնդիրը: Խնդիրը նրանում է, որ խաղադաշտում այն թիմը չէր, որը մենք տեսել ենք ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Երկրպագուները արժանի չեն այդպիսի խաղի, և ես նրանցից ներողություն եմ խնդրում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում SkySports-ը:







































