Դեկտեմբերի 12-ին բելգիացի թենիսիստուհի Կիմ Կլեյստերսն իր հրաժեշտի հանդիպումը կանցկացնի: Թենիսիստուհին պատրաստվում է իր հրաժեշտի հանդիպումն անցկացնել ամերիկուհի Վինուս Ուիլյամսի հետ:
Կիմը պաշտոնապես ավարտեց իր սպորտային կարիերան սեպտեմբերին՝ US Open-ից հետո: Իսկ ահա այսօր նա հայտարարեց, որ ցանկանում է հրաժեշտի խաղ անցկացնել:
Նշենք, որ թենիսիտուհին մինչև այժմ մեկ անգամ էլ էր ավարտել կարիերան. դա տեղի է ունեցել 2007 թվականին, սակայն հետո կրկին վերադարձավ մրցասպարեզ:







































