Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքննությունն է սկսել՝ պարզելու համար Անգլիայի Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Չելսի» – «Յունայթեդ» հանդիպման դեպքերի եղելությունը: Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը դիմել էր ֆեդերացիային՝ բողոքելով խաղի գլխավոր մրցավարի կայացրած որոշումներից: Ըստ հաղորդման՝ խաղի գլխավոր մրցավար Ստեկելենբուրգը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել «Չելսի»-ի երկու ֆուտբոլիստների նկատմամբ:
Բացի այդ՝ լոնդոնյան ակումբը բողոքում է նաև մի քանի այլ դեպքերի առնչությամբ:








































