ՄԱԿ-ի և ՔԶԱԿ-ի համատեղ առաքելության ղեկավար Զիգրիդ Կաագը հայտարարել է, որ Դամասկոսի հետ համաձայնեցված ժամանակի ավարտին Սիրիայում է մնացել երկրի քիմիական զինամթերքի մնացած 8%-ը, հաղորդում է France Press գործակալությունը:
«Քիմիական զենքի 7,8%-ը նախկինի պես դեռ երկրում է մնում»,- ասել է Կաագը: Նա սիրիական իշխանություններին կոչ է արել «հարգել սեփական պարտականությունները»:
Փետրվարի վերջին Սիրիայի իշխանությունները ՔԶԱԿ-ին քիմիական զենքը դուրս բերելու նոր պլան են առաջարկել, որը ենթադրում է մինչև ապրիլի 27-ը երկրի տարածքից քիմիական ամբողջ զինամթերքի դուրսբերում:









































