Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքրքիր միջոցառում է կազմակերպել, ըստ որի՝ երիտասարդ երկրպագուներին առաջարկվում է գիշերն անցկացնել՝ Անգլիայի գավաթը գրկած: Այս մասին տեղեկացնում է ասոցիացիայի պաշտոնական կայքը:
Յուրաքանչյուր առաջին չորս փուլերից առաջ ֆուտբոլի ֆեդերացիան պատահական ընտրությամբ ընտրելու է 12 տարեկանից ցածր երեխայի և մեկ ամբողջ օր արծաթե գավաթը թողնելու է մանուկի մոտ: Հատկանշական է, որ այս միջոցառմանը կարող են մասնակցել Մեծ Բրիտանիայի բոլոր ընտանիքները:
Առաջին հաղթողը որոշվել է այսօր՝ հոկտեմբերի 29-ին: Հաղթողի անունը չի հրապարակվում: Մյուս փուլերը տեղի կունենան նոյեմբերին, դեկտեմբերին, հունվարին: Այս միջոցառման պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ ֆեդերացիայի պաշտոնական կայքում:
Հատկանշական է, որ գավաթը մանուկների տուն է ուղեկցելու հատուկ պահակախումբը, որը շուրջօրյա վերահսկելու է գավաթի անվտանգությունը:







































