Միխայել Խոդորկովսկին Դոնեցկ է ժամանել և փորձել զրուցել քաղաքային վարչակազմի շենքը գրաված ակտիվիստների հետ: Դաշնայնացման կողմնակիցները հրաժարվել են նրան ներս թողնել: ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարը չի համառել, գրում է RT-ը:
«Մարդիկ չեն ցանկանում քեզ հետ խոսել, դու հայրենիքդ վաճառել ես»,- ասել է Խոդորկովսկուն ակտիվիստներից մեկը:
«Հենց այդ թեմայով էլ ես ցանկանում էի ձեզ հետ խոսել»,- նշել է Խոդորկովսկին:
«Այնպես արեք, որ այստեղ բախումներ չլինեն: Ուղղակի լքեք տարածքը»,- ասել է ցուցարարների ներկայացուցիչը: «Լավ»,-պատասխանել է ռուս ձեռնարկատերը՝ շեշտելով, որ ուրիշի վանք ինքն իր կանոնագրով չի փորձի մտնել:






































