Friday, 10 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

Դրվեց «ԵվրաԿովկասի» հիմքը

Եվրոպայի մի շարք տարածաշրջաններում անդրսահմանային համագործակցության բազմաթիվ օրինակներ կան: 100-ից ավելի, այսպես կոչված, եվրառեգիոններ են ձևավորվել, որոնց շրջանակներում տարբեր երկրների սահմանամերձ տարածաշրջաններ համագործակցում են միմյանց հետ. անդրսահմանային համագործակցության հիմնական նպատակներն են՝ սահմանամերձ տարածքներում կենսամակարդակի աճը, միասնական տնտեսական և մշակութային միջավայրի զարգացումը, բնակչության զբաղվածության ապահովումը, սահմանային արգելքների վերացումը:

Այսօր Վանաձորի «Արգիշտի» հյուրանոցում դրվեց Կովկասում առաջին և դեռ միակ եվրառեգիոնի՝ «ԵվրաԿովկասի» հիմքը: Առաջին եվրառեգիոնը ձևավորվել է հայ-վրացական սահմանում՝ ընդգրկելով հայկական 5 համայնքներ՝ Ալավերդի, Տաշիր, Վանաձոր, Դիլիջան, Իջևան և վրացական չորս շրջան` Նինոծմինդա, Դմանիսի, Բոլնիսի և Մառնեուլի:

Հայաստանի համայնքների ասոցիացիայի և Վրաստանի տեղական իշխանությունների ասոցիացիայի համատեղ նախաձեռնությանն աջակցել է Գերմանիայի Էկոնոմիկայի ֆեդերալ նախարարության TRANSFORM ծրագիրը և KfW բանկային խումբը: Ծրագրի շրջանակներում հիմնադրված ազգային կազմակերպություններն անցած տարվա հունիսին Թբիլիսիում ստորագրել էին համաձայնագիր համագործակցության մասին, իսկ այսօր ծրագրում ընդգրկված համայնքների և կազմակերպությունների ներկայացուցիչներն ստորագրեցին առաջին պիլոտային ծրագրերի մեկնարկն ազդարարող հուշագրերը:

Հայաստանի համայնքների ասոցիացիայի վարչության համակարգող Էմին Երիցյանն «Առաջին լրատվականի» թղթակցին հայտնեց, որ մի քանի` տուրիզմին, գործարարության խթանմանը և էկոլոգիային վերաբերվող, 6-10 ամիս տևողությամբ ծրագրերը համաֆինանսավորման սկզբունքով կիրականացվեն տեղերում, իսկ ամռանը Վրաստանում տեղի կունենա մեծ հավաք, որտեղ էլ կներկայացվեն, թե ինչ է արվել, կամփոփվեն պիլոտային ծրագրերի արդյունքներն ու կքննակվեն համագործակցությունն ավելի սերտացնելու հնարավորությունները:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների` թեև եվրառեգիոնը տարածքի զարգացման գործիք է, ունի ղեկավար և եվրոպական շատ կազմակերպությունների նման մասնակից երկրները հերթով են ղեկավարում, կառույցն ստեղծելու հարցում վրացական կողմը մտավախություններ է ունեցել, որ նախաձեռնությունը միտված է հայ-վրացական սահմանի վրացական հատվածում հայկական ազդեցության մեծացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում