Հոլանդիայի ազգային ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Բերտ Վան Մարվեյկը հաստատել է, որ իրեն կհետաքրքրեր գերմանական «Վոլֆսբուրգ»-ում մարզչական կարիերան շարունակելու հնարավորությունը:
«Այդ թիմը մեծ ներուժ ունի, իսկ Բունդեսլիգան աշխարհի ուժեղագույն առաջնություններից է: Ես շատ կուզենայի նման ակումբ գլխավորել»,- հայտարարել է հոլանդացի մասնագետը:






































