«Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը սպասարկած մրցավար Մարկ Կլատենբուրգը կարող է ցմահ որակազրկման ենթարկվել «արիստոկրատներ»-ի կիսապաշտպան Ջոն Օբի Միկելի հասցեին հնչեցրած ռասիստական արտահայտությունների համար:
Նման կարծիք է հայտնել նախկին մրցավար Ջեֆ Վինթերը: Հիշեցնենք, որ «Չելսի»-ն պաշտոնական բողոք է ներկայացրել Կլատենբուրգի գործողությունների վերաբերյալ:
«Եթե մրցավարը ռասիստական բնույթի վիրավորանք է հասցրել, ապա նրան չեն կարող որակազրկել 4 կամ 8 տարով, ինչպես ֆուտբոլիստներին: Եթե Կլատենբուրգը նման վիրավորանքներ է հնչեցրել, ապա նրան ցմահ որակազրկում է սպառնում»,- նշել է Վինթերը:









































