Thursday, 25 06 2026
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ

Ո՞վ է Երևանի տերը

Հայաստանում անշարժ գույքի վաճառքի ոլորտն անտերության է մատնված, պետական չինովնիկները հոգում են միայն իրենց գրպանի հոգսը, իսկ թե իրականացվող գործարքների հետևում ովքեր են կանգնած և ով է մեր երկրի մի մասնիկին տիրանում, նրանց համար կարևոր չէ: Երևանում օտարեկրացիները ոչ միայն առանձին բնակարաններ են ձեռքբերում, այլև ամբողջ շենքեր և շուտով, չի բացառվում, որ ասենք իրանական, արաբական թաղամասեր հայտնվեն ՀՀ մայրաքաղաքում, կամ էլ՝ Իրանի քաղաքացիություն ունեցող ադրբեջանցիների:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ արդյոք Երևանում և հանրապետության մյուս տարածքներում այլազգի քաղաքացիներին պատկանող անշարժ գույքի հաշվառում վարվո՞ւմ է, և եթե այո, ապա ո՞ր երկրի ներկայացուցիչները ՀՀ-ում ունեն անշարժ գույք և որքա՞ն: Հարցմանն ի պատասխան կոմիտեից մեջբերել են օրենքի դրույթը. «Հայտնում ենք, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջների համաձայն նշված օրենքում գույք հասկացությունը օգտագործվում է որպես անշարժ գույք, իսկ նույն օրենքի 3-րդ և 5-րդ հոդվածների պահանջների համաձայն պետական գրանցման հիմնական սկզբունքներն ու խնդիրներն են`

1) պետության կողմից գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ճանաչումը, երաշխավորումը և պաշտպանությունը,

2) գույքի նկատմամբ իրավունքների, սահմանափակումների, գույքի կադաստրային գնահատման, հաշվառման տվյալների վերաբերյալ տեղեկատվական համակարգի ստեղծումը և կառավարումը,

3) գույքի և դրա նկատմամբ գրանցված նկատմամբ իրավունքների, սահմանափակումների վերաբերյալ տվյալների մատչելիության, օբյեկտիվության, անընդհատության և միասնականության ապահովումը,

4) անշարժ գույքի շուկայի կայացմանն աջակցությունը:
Պետական գրանցումն ընդգրկում է`

1) գույքի նկատմամբ սեփականության, օգտագործման, հիփոթեքի, հողամասի կառուցապատման, սերվիտուտի, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գույքային իրավունքների ծագման, դադարման, փոխանցման, փոփոխման պետականա գարանցումը,

2) գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների նկատմամբ սահմանափակումների, ինչպես նաև գույքային իրավունքների իրականացման սահմանափակումների կիրառման, փոփոխման, դադարման պետական գրանցումը»:

Հետևաբար, ըստ կոմիտեի, պետական գրանցման սուբյեկտների` ըստ ազգային պատկանելության առանձին հաշվառում վարելու անհրաժեշտություն և ձև նշված օրենքով չի սահմանվել:

Օրենքով օտար քաղաքացիներին ՀՀ-ում անշարժ գույքի վաճառքն արգելվում է, սակայն իրավաբանական անձինք ազատ են որտեղ ցանկանան անշարժ գույք ձեռքբերել: Ազգային ժողովում նախորդ գումարման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանը մշակել և շրջանառության մեջ էր դրել օրինագիծ, որով սահմանափակվում էր սահմանամերձ շրջաններում և ռազմավարական օբյեկտների մոտակայքում հողի վաճառքը օտարերկրացի իրավաբանական անձանց: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռ. Առաքելյանը նշեց, որ մայրաքաղաքում տների վաճառքի որևէ սահմանափակում չկա, բայց բնակարանների դեպքում նույնպես պետք է սահմանափակում մտցվի, և պետք է վերանայել սեփականութան մասին բոլոր օրենքները, որովհետև Հայաստանն այնպիսի դիրքում է, որ պետք է ունենա սահմանափակումներ՝ որքան էլ հավականում ենք կամ դարձել ենք կիսով չափ եվրոպական ընտանիքի անդամ: Նման սահմանափակումներ կան հենց եվրոպական երկրներում: Օրինակ՝ Անգլիայում չես կարող բնակարան գնել, և պատճառաբանությունն այն է, որ էթնիկ դիսբալանս կարող է առաջանալ:

Ռ.Առաքելյանը հիշեցրեց, որ դեռ խորհրդային տարիներին Հայաստանում համամասնությունն այնքան էր հավասարվել, որ որոշ շրջաններում, օրինակ՝ Ամսիայի, Մասիսի, ադրբեջանցիների տոկոսային թիվը հասել էր մի չափի, որ նրանք կարող էին էթնիկ ինքնավարություն պահնաջել. «Մենք ոչ թե դեմ ենք փոքրամասնություններին, այլ օրենքների սահմանափակումներն արվում են այն պատճառով, որ հետագայում որևէ երկիր չկանգնի այդ էթնիկ դիսբալանսի ստեղծման առջև: Օրինակ՝ Գերմանիայում, Ֆրանսիայում այսօր մուսուլմանների թիվը մոտենում է բնակչության 50%-ին, նրանք աշխատում են որոշակի օրենքների վրա, որ սահմանափակում դրվի և բնակչության մեջ մուսուլմանների թվի ավելացումը հնարավորինս կանխվի: Ամեն երկիր պետք է հեռահար կանխատեսումներ անի, քանի որ ազգային անվտանգության իմաստով կարող է հետագայում կանգնել լուրջ փաստերի առջև»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում