Մադրիդի «Ռեալ»-ի նախկին խաղացող Իվան Կամպոն AS-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ հարգում է «Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Կամպոն նշեց, որ «Չելսի»-ի և «Ռեալ»-ի՝ պորտուգալացու մասին պատմությունները տպավորել են իրեն.
«Շատ եմ հարգում Մոուրինյոյին: Նրա խոսքերին հավատում եմ պորտուգալացու՝ «Չելսի»-ն գլխավորելու տարիներից: «Չելսի»-ի և «Ռեալ»-ի կազմերում բազմաթիվ ընկերներ ունեմ, որոնք լեգենդներ են պատմում նրա մասին: Նա հարգանքի է արժանի: «Ռեալ»-ը նման մարզչի կարիք ուներ»,- հայտարարեց Կամպոն:







































