«Մալյորկա»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո (0:5) «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսվել է տպավորություններով:
«Մենք դեռևս այնպես լավ չենք խաղում, ինչպես նախորդ մրցաշրջանում, բայց սա էլ է բավական հաղթանակի համար: Մենք օգտագործեցինք հենց առաջին պահը, իսկ հետո ամեն ինչ հեշտ դասավորվեց:
Ալոնսոյի 5-րդ դեղին քարտը մեծ խնդիր է մեզ համար, քանի որ թիմում կան վնասվածք ու որակազրկում ունեցող շատ ֆուտբոլիստներ:
Անցած տարի մարտ ամսին մենք 10 միավորով առաջ էինք անցել երկրորդ տեղում ընթացող թիմից ու մտածում էինք, որ տիտղոսը մեր ձեռքերում է: Հիմա էլ տարբերությունը կազմում է 8 միավոր: Մենք չպետք է նայենք «Բարսելոնա»-ին ու «Ատլետիկո»-ին, այլ պետք է միայն մտածենք մեր խաղերում հնարավորինս շատ միավորներ վաստակելու մասին:
Ինչու՞ խաղաց Էսյենը: Մայքլ կխաղա, երբ ես ցանկանամ ու որտեղ ես ցանկանամ»,– Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում AS-ը:








































