Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի շրջանականերում Մոսկվայի «Դինամո»-ն այսօր հյուրընկալել էր «Կրիլյա Սովետով»-ին:
Խաղն անցավ բավականին լարված պայքարում, ինչի ապացույցը խփված միակ գոլն էր: Այն խփեց Կոկորինը խաղի 13-րդ րոպեին:
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին այս խաղին հայտավորված էր, սակայն այդպես էլ դուրս չեկավ խաղադաշտ ու մնաց պահեստայինների նստարանին:
Նշենք, որ 13 տուրերից հետո «Դինամո»-ն ունի 15 միավոր ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը:








































