Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 9-րդ տուրում կայացած «Մանչեսթեր Սիթի» – «Սուոնսի» (1:0) խաղն ամենաերկարատևն էր Պրեմիեր Լիգայի պատմության մեջ: Այդ մասին տեղեկացնում է Infostrada-ն:
Հանդիպումը տևեց 103 րոպե, քանի որ բժիշկները երկար ժամանակ օգնություն էին ցույց տալիս «Սուոնսի»-ի դարպասապահ Միխել Վորմին և «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Միկա Ռիչարդսին:






































