Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին «Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի» խաղից առաջ տված ասուլիսի ժամանակ նշել է, որ լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստ Ֆերնանդո Տոռեսը դեռևս վտանգավոր է:
«Ամռանը «Չելսի»-ն մի քանի ֆանտաստիկ ձեռքբերում ունեցավ: Այդ խաղացողները թիմի խաղը դարձրին ավելի արագ: Սկզբում մենք պետք է համոզվենք, որ լավ ենք պաշտպանվում, ապա նոր սկսենք հարձակվողական գործողություններ կատարել:
Ինչ վերաբերում է Տոռեսին, ապա, իհարկե, նա շարունակում է իրենից մեծ վտանգ ներկայացնել: Չեմ կարծում, թե նրա հասցեին հնչող գովասանքի խոսքերը շատ են, քան նա արժանի է, քանի որ իսպանացին տքնաջան աշխատանք է տանում: Նրան հաջողվում է գոլ խփել, թե ոչ, այնուամենայնիվ, նա միշտ փորձում է»,- ասել է Ռունին:









































