Lookout հետազոտական ընկերության տվյալներով` բջջային վիրուսներից ամենամեծ շահույթները ստացվում են Չինաստանում, Ռուսաստանում և Իրանում:
Այս երկրներում բջջային վիրուսների լայն տարածվածության հիմնական պատճառներից է այն, որ այստեղ օգտվողները չեն սիրում վճարել սմարթֆոնի հավելվածի համար և հաճախ դիմում են ծրագրի ձեռքբերման «այլընտրանքային» աղբյուրների, հայտնում է SecurityLab-ը:
Հավելվածների համար օգտագործողների վճարելու ցանկության բացակայությունը հանգեցնում է օնլայն խանութների ճանաչմանը, որոնք առաջարկում են ներբեռնել ծրագրերի անվճար տարբերակներ: Այդպիսի խանութները հազվադեպ են ստուգում իրենց արտադրանքը:
Չինաստանում, Ռուսաստանում և Իրանում բջջային կապի օպերատորները պարտավոր չեն ստուգման բարդ համակարգեր տեղադրել:
Բջջային վիրուսներից և դրանցից եկող վտանգներից պաշտպանվելու համար Lookout-ն առաջարկում է օգտվել հավելվածների պաշտոնական խանութներից, օրինակ` Google Play-ից:
State of Mobile Security Report-ի 2012-ի հաշվետվության մեջ նաև նշվում է, որ վերջին տարում տարածված են բջջային վիրուսները, որոնք ցանցահեններին հնարավորություն են տալիս զոհերի հաշիվներից փողեր գողանալ:









































