Քրիշտիանու Ռոնալդուի գոլային անհավանական շղթան առաջիկա կիրակի կարող է նոր ռեկորդի հասնել:
Կիրակի կկայանա «Ռեալ»-«Մալյորկա» հանդիպումը: Եթե Ռոնալդուին հաջողվի գոլի հեղինակ դառնալ, ապա նա կլինի Իսպանիայի առաջնություններում յոթերորդ ռմբարկուն` գոլերի քանակով հավասարվելով մադրիդցիների լեգենդներ Պիրիին և Էմիլիո Բուտրագենյոյին, ովքեր 123-ական գոլ են խփել:
Այդ արդյունքը գրանցելու համար Ռոնալդուին անհրաժեշտ է ընդամենը 1 գոլ հեղինակել: Այնպես որ, նոր ռեկորդը ժամանակի հարց է:







































