Մեքսիկական պոլոզը հայտնվել է Կանկունից Շոտլանդիա՝ Գլազգո, թռչող ինքնաթիռում: Արդեն վայրէջքից հետո օձին հայտնաբերել են ինքնաթիռի սրահում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մեքսիկական պոլոզը թունավոր օձ չէ, սակայն կարող է ցավոտ կծել:
Իսպանացիներն այս օձին անվանում են Furtivo, ինչը իսպաներեն նշանակում է «թաքնված»:











































