Չեխիայում բնակվող բուլղարացի մարքեթոլոգ և քաղաքական խորհրդատու Բոգոմիլ Շոպովին հաջողվել է ընդամենը 5 դոլարով գնել բազա, որը պարունակում է միլիոն գրություններ` ամբողջական անուններով, էլեկտրոնային հասցեներով ու Facebook-ի հղումներով:
Բազան իրենից ներկայացնում է տասնյակ Excel-ֆայլեր` յուրաքանչյուրում: Այս մասին հաղորդում է newsru.com-ը: Ընդ որում՝ հատուկ ուշադրություն է հրավիրվում աշխարհի խոշորագույն սոցցանցի օգտատերերի «էժանության վրա»՝ ընդամենը 0,000005 դոլար` 1-ի դիմաց:
Շոպովը չի խոստովանում, թե հատկապես որ «օնյալն-խանութում» է ձեռք բերել տեղեկատվությունը:
Օգտատերերի ցանկում հիմնականում ԱՄՆ-ի, Կանադայի և Եվրոպայի քաղաքացիներ են: Օգտատերեր կան նաև այլ երկրների շրջաններից, սակայն նրանք գրեթե բոլորը անգլալեզու են` ընդգծում է վաճառողը: Բազան ստուգվել է 1 ամիս առաջ:
Հատկանշական է, որ բլոգերում Շոպովի գրություններից հետո նրան են զանգահարել Facebook-ից: Նրանք խնդրել են իրենց ուղարկել գնված ֆայլերի կրկնօրինակները ու ոչնչացնել բնօրինակը, հայտնել կայքի անվանումը, որտեղից դրանք գնվել են, և չհրապարակել հեռախոսազրույցի բովանդակությունը:
Համենայնդեպս, նա խախտել է վերջին կետը:
Ներկայում, ինչպես հայտնում է Forbes-ը, Facebook-ը սկսել է անցկացնել սեփական հետաքննությունը՝ կապված այս դեպքի հետ:











































