Իսպանական մամուլը հաղորդում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի ու Բրազիլիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Դանի Ալվեշը միացել է «Բարսելոնա»-ի ընդհանուր խմբին: Այս պայմաններում 29-ամյա ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել Լա Լիգայի առաջիկա տուրի՝ «Ռայո Վալյեկանո»-ի դեմ հանդիպմանը: Նշենք, որ այդ հանդիպումը տեղի է ունենալու կիրակի:
Հիշեցնենք, որ Ալվեշը վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության յոթերորդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպմանը: Այդ հանդիպմանն Ալվեշը 27 րոպե մասնակցեց, որից հետո ձախ ոտքի երկգլուխ մկանի վնասվածքի պատճառով հեռացավ խաղադաշտից:








































