Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Անձնական Հայաստան կամ բարգավաճ անձեր

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շտապեց հերքել այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանի թեկնածության առաջադրման մասին: ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ դա Նաիրա Զոհրաբյանի անձնական կարծիքն է, իսկ ԲՀԿ որոշում չկա: Հետո Նաիրա Զոհրաբյանն էլ տարածեց հայտարարություն, որում շեշտեց, որ ինքն անձնական կարծիք է հայտնել:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ըստ էության վերածվել է անձնական կարծիքի արտահայտման կենտրոնի: Վարդան Օսկանյանն էլ ինչ ասում էր իշխանության ու Սերժ Սարգսյանի հասցեին, Գագիկ Ծառուկյանը վերագրում էր անձնական կարծիքին: Մնում է պարզել` եթե ԲՀԿ-ն նախագահի թեկնածու առաջադրի, ո՞ւմ անձնական կարծիքով է առաջնորդվելու:

Իրավիճակը լավագույնս վկայում է ԲՀԿ-ի քաղաքական անլրջության մասին, երբ բոլորը առանձին-առանձին ինչ-որ բան ասում են, սակայն կուսակցությունը պաշտոնապես անհասկանալիորեն լռում է գրեթե ամեն ինչի մասին: Վերջում կարող է պարզվել, որ ԲՀԿ-ն թեկնածու է առաջադրել, ասենք, Գագիկ Ծառուկյանին, և բոլորը առանձին-առանձին գիտեն այդ մասին, իսկ Գագիկ Ծառուկյանն, օրինակ, տեղյակ չէ:

Միգուցե արժե ԲՀԿ-ն վերանվանել և կոչել ոչ թե «Բարգավաճ Հայաստան», այլ «Բարգավաճ Անձեր» կուսակցություն: Սա զավեշտալի տեսարան կարելի էր համարել, եթե խոսքը չվերաբերեր մի քաղաքական ուժի, որը երկրորդն է իր մեծությամբ և ռեսուրսներով և նույնիսկ հավակնում է լինել առաջինը:

Նման հավակնություններ ունեցող քաղաքական ուժի լրջությունը սպառնալիք է բոլոր դեպքերում, անգամ եթե այդ հավակնությունները չբավարարվեն, և ԲՀԿ-ն մնա երկրորդը: Սակայն ընդհանրապես հարց է, թե ինչ է ԲՀԿ-ն: Եթե կուսակցության մեջ ամեն ինչ վերագրվում է անձնական կարծիքին, կնշանակի` այդ կուսակցությունը պարզապես ենթակա է տարբեր խմբերի և անձերի միջև հյուսված ինտրիգային մեծ ցանցի, որտեղ որևէ մեկը չունի կողմնորոշիչներ և հանդես է գալիս բացառապես անձնական շահերի տրամաբանության շրջանակում:

Սա էլ ավելի վտանգավոր է դարձնում կուսակցությանը, քանի որ, ըստ էության, այստեղ դրսևորվում է ԲՀԿ-ի անկառավարելիությունը, ինչը նշանակում է, որ կուսակցությունը` իր հսկայական ռեսուրսով, կարող է ենթարկվել ամենաանսպասելի մանիպուլյացիաների, ինչը, նկատի ունենալով այն մասշտաբները, որոնցով ԲՀԿ-ն տարածվել է Հայաստանում, կարող է լուրջ ազդեցություն թողնել և լուրջ վտանգներ ներկայացնել շրջակա հասարակական-քաղաքական միջավայրի համար:

Հետևաբար նման ուժը կամ պետք է չեզոքացնել ընդհանրապես, կամ պետք է լուծվի այդ ուժի կառավարելիության խնդիրը, այսինքն` որոշակիանա, թե ի վերջո` ինչ է ԲՀԿ-ն և ով է կառավարում այդ կուսակցությունը: Սա Հայաստանի ներկայիս քաղաքական կարևոր խնդիրներից մեկն է, որը պետք է լուծել, քանի դեռ ԲՀԿ-ն չի դարձել հայաստանյան դաշտում անշրջելի կոլապսների աղբյուր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում