60-ամյա հոլանդացի մասնագետ Բերտ վան Մարվեյկը համարվում է «Վոլֆսբուրգ»-ի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն: Այս մասին է հայտնում գերմանական մամուլը:
Ակնկալվում է, որ մասնագետի նշանակումը կարող է կայանալ առաջիկա օրերին: Հիշեցնենք, որ երեկ «Վոլֆսբուրգ»-ի ղեկավարությունը աշխատանքից հեռացրել է Ֆելիքս Մագատին` աշխատանքի անբավարար արդյունքների պատճառով:
Վան Մարվեյկը վերջերս աշխատել է որպես Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ և ազատվել զբաղեցրած պաշտոնից Եվրոպայի առաջնությանն ազգային թիմի վատ ելույթների համար: Մասնագետի վերջին ակումբը «Ֆեյենուորդ»-ն էր, որտեղ վան Մարվեյկն ավարտել է իր աշխատանքը 2008 թվականին:






































