New York Times թերթի կայքը Չինաստանում արգելափակված է երկրի վարչապետ Վեն Ցզյաբաոյի ազգականների ֆինանսական կարողության հետաքննության ուսումնասիրության մասին հրապարակումից հետո:
Չինական գրաքննությունը նույնպես արգելափակել է հղումները զեկույցի մասին Չինաստանի ամենահայտնի միկրոբլոգների ծառայությունում:
Թերթի տվյալով՝ չինացի վարչապետի ընտանիքը տնօրինում է ավելի քան 2,7 մլրդ դոլար ակտիվներ:
Ինչպես նկատում է հրատարակությունը, նրանք զգալի հարստացել են բարձ պաշտոն զբաղեցնելու տարիներին:
Ընդ որում՝ իր ազգականների բիզնեսում Վեն Ցզյաբաոյի մասնակցությունը հաստատող ոչ մի ապացույց չկա:









































