Թայվանի աշխատակազմի նախկին պաշտոնյա Լին Իշին մեղադրվում է 2 մլն դոլար կաշառք ստանալու համար ընկերությունից, որը փորձել է գործարք կնքել կառավարության հետ:
Լինը ներկայիս նախագահի վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որն այս հոդվածով կանգնել է դատարանի առաջ:
Փորձագետների խոսքով` երկրի նախագահի համբավը շատ է տուժել հետաքննության պատճառով, քանի որ 2008-ի ընտրություններին նա կոռուպցիայի դեմ պայքարն անվանել է առաջնային:








































