Կատալոնական «Բարսելոնա»-ն, սպասվածի համաձայն, բողոք է ներկայացրել Խավիեր Մասկերանոյի՝ Իսպանիայի առաջնության վերջին տուրի՝ «Դեպորտիվո»-ի դեմ խաղին խաղադաշտից հեռացվելու վերաբերյալ:
Կատալոնական թիմի պաշտոնական կայքը հաղորդում է, որ «Բարսելոնա»-ն իր բողոքը ներկայացրել վճռաբեկ հանձնաժողով:
Թիմն ակնկալում է, որ Մասկերանոն իրավունք կստանա մասնակցել առաջնության հաջորդ խաղին:









































