Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 25-ին և 26-ին Թուրքիայում նշվում է Զոհաբերության տոնը՝ Քուրբան բայրամը: Այդ կապակցությամբ ողջ երկրով մեկ մորթվում են կենդանիներ: Ստամբուլում կատարված ուղղաթիռային դիտարկումները ցույց են տվել, որ Քուրբան բայրամի առաջին օրն իսկ Ստամբուլը ներկվել է կարմիր գույնով՝ արյամբ:
Նույնը վերաբերում է նաև Բոսֆորի նեղուցին: Արյան ջրերն այստեղ հայտնվել են կոյուղագծերի միջոցով: Նշվում է, որ ամեն տարի կրկնվում է նույն պատմությունը, և Բոսֆորի նեղուցը կապույտ գույնից վերափոխվում է կարմիրի:
İstanbul Boğazı Kana Bulandı Helikopter Görüntüleri