Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում տեղի ունեցած «Այաքս» – «Մանչեսթեր Սիթի» խաղից առաջ անգլիական ակումբի ու հոլանդական թիմի երկրպագուները բախվեցին միմյանց, ինչպես նաև՝ Ամստերդամի ոստիկանությանը:
Երկրպագուները, վիրավորական արտահայտություններ հնչեցնելով, տարբեր իրեր էին նետում միմյանց ուղղությամբ, որից հետո Ամստերդամի ոստիկանությունը միջամտեց՝ մահակներով հարվածելով կարգազանցներին: Ավելի ուշ հայտնվեց ոստիկանական հեծելազորը…







































