Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներից տխուր լուր է եկել. 69 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել բռնցքամարտի պատմության ամենահանճարեղ մարզիչներից մեկը՝ Էմանուել Սթյուարդը:
Այս մասին Twitter-ի իր էջում է գրել նաև Սթյուարդի աշակերտ ու ընկեր Ջոնաթան Բենքսը:
«Նա հեռացավ, բայց ԵՐԲԵˊՔ չի մոռացվի: Դու անցկացրիր լավ մենամարտ ու ավարտեցիր: Արցունքներն աչքերիս՝ ես ասում եմ. «Խաղաղությաˊմբ հանգչիր, Էմանուել Սթյուարդ»,- մասնավորապես գրել է Բենքսը: