Միջազգային հանրությունը սպասում է մուսուլմանական Կուրբան-Բայրամ տոնի առիթով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի զինադադարի առաջարկի վերաբերյալ Սիրիայի կառավարության արձագանքին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բրահիմին չորեքշաբթի հայտարարել էր, որ Սիրիայի իշխանություններն ու ընդդիմադիր խմբերի մեծ մասը աջակցում են հրադադարի գաղափարը, սակայն Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դեռ ուսումնասիրում են Բրահիմիի ծրագիրը:
Reuters գործակալության փոխանցմամբ` սիրիացի ընդդիմադիր ակտիվիստ Մոազ Շամին ասել է. «Ոչ ոք հրադադարը լուրջ չի ընդունում: Ինչպե՞ս կարելի է խոսել կրակի դադարեցման մասին, եթե փողոցներում շրջում են տանկերը, յուրաքանչյուր հարյուր մետրը մեկ տեղակայված են անցակետեր»:
Նշենք, որ նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային դատարանի նախկին դատախազ Կառլա Դել Պոնտեն հինգշաբթի համաձայնել է ընդգրկվել Սիրիայում ռազմական հանցագործությունների հետաքննման ՄԱԿ-ի հանձնաժողովի կազմում:
Ակտիվիստները վստահեցնում են, որ հակամարտության մեկնարից ի վեր երկրում ավելի քան 30 հազար մարդ է սպանվել: ՄԱԿ-ի գնահատականով՝ զոհվել է առնվազն 20 հազար մարդ:









































