«Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն պատմել է «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ հանդիպման մասին` Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած խաղից հետո:
«Ես արդեն հաղթանակներ եմ գրանցել խոշոր ակումբների նկատմամբ, սակայն Չեմպիոնների Լիգայի գավաթակրից ուժեղ դեռևս չեմ եղել: Կարծում եմ` այս հաղթանակն իմ կարիերայի կարևորագույն հաղթանակներից է:
Կեսգիշերից հետո նստած էինք Աբրամովիչի և Ախմետովի հետ 1 գավաթ շամպայնի շուրջ: Օրը փոխվեց, հաջորդը Աբրամովիչի ծննդյան օրն էր, և նա ասաց, որ ես փչացրեցի իր տոնը: Սակայն Ռոմանն, այնուամենայնիվ, խոստովանեց, որ «Շախտյոր»-ն ավելի լավ էր խաղում»,- հայտնել է Լուչեսկուն:







































