Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը կնոջ՝ Դանիելա Շադտի և Բեռլինի քաղաքապետ Կլաուս Վովերայտի հետ այցելել է Բեռլինի թուրքական մզկիթ:
«Մեր մշակույթները տարբերվում են, բայց մեզ շատ բան է կապում»,- ասել է Գաուկը, որի խոսքերը մեջբերում է թուրքական Anadolu գործակալությունը: Նա նշել է, թե իրեն շատ հաճելի է թուրք երիտասարդությունից լսել, որ իրենք Գերմանիան իրենց հայրենիքն են համարում:
Գաուկի խոսքերով՝ չնայած բոլոր տարբերություններին՝ անհրաժեշտ է ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության միասնական հարթակ:
Նշենք. վաղը մուսուլմանների մոտ սկսվում է զոհաբերության տոնը՝ Կուրբան բայրամը (Իդ ալ-Ադհա):











































