РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Մոսկվան հուսով է, որ ազատ կարձակվեն Վրաստանի բանտերում պահվող Ռուսաստանի բոլոր քաղաքացիները:
Լավրովն այս հայտարարությունն արել է իր շվեյցարացի գործընկեր Դիդիե Բուրկհալթերի հետ հանդիպման ժամանակ: Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանի քաղաքացիները վրացական բանտերում են հայտնվել անարդար մեղադրանքներով և պետք է ազատ արձակվեն:






































