Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ առավելության հասնելուց հետո Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մարսել Շմելցերը հայտարարել է, որ կատարվել է իր մանկության երազանքը: Այդ մասին են հայտնում գերմանական լրատվամիջոցները:
Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած «արքայական ակումբ»-ի դեմ խաղից հետո նման ոգով է արտահայտվել նաև Գերմանիայի չեմպիոնների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
«Մանկությանս երազանքն իրականություն դարձավ, երբ «Բորուսիա»-ն առավելության հասավ «Ռեալ»-ի նկատմամբ: Մինչ այժմ չեմ կարող հավատալ, որ դարձել եմ հաղթական գոլի հեղինակ»,- ասել է Շմելցերը:









































