Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Բորուսիա»-«Ռեալ» (2:1) խաղից հետո մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել:
«Այո, մենք պարտվել ենք, բայց դա ողբերգություն չէ: Մենք շատ բարդ խմբում ենք խաղում, որտեղ կան շատ վտանգավոր մրցակիցներ: Մենք գոհ չենք, բայց աղյուսակում երկրորդ տեղում ենք:
Հիմա մենք ունենք 6 միավոր, իսկ առջևում են երկու խաղ սեփական հարկի տակ, ու մեր ձեռքերում կան բոլոր շանսերը փլեյ-օֆֆ դուրս գալու համար: Ամեն ինչ միայն մեզանից է կախված:
«Բորուսիա»-ն շատ խիտ էր գործում ու մեծ ճնշում գործադրեց մեր խաղացողների վրա: Մրցակիցը շատ լավ էր պաշտպանվում, դրա համար էլ այդպիսի խնդիրներ եղան գրոհներ կազմակերպելիս»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում AS-ը:







































