WTA-ի Ստամբուլում ընթացող Ամփոփիչ մրցաշարի երկրորդ տուրում ամերիկուհի թենիսիստ Սերենա Ուիլյամսի մրցակիցն էր չինուհի Լի Նան:
Սերանային հաջողվեց հաղթանակով ավարտել հանդիպումը՝ ընդհանուր գրանցելով 7:6 (7:2), 6:3 հաշիվ:
Նշենք նաև, որ Ստամբուլի մրցաշարը անցկացվում է հոկտեմբերի 23-28-ն ընկած ժամանակահատվածում: Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 4.900.000 ԱՄՆ դոլար:







































