Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Խնամիս ու ես

Երևանում այսօր բացվել է «Հայ-ռուսական էքսպո» ցուցահանդեսը, որի բացմանը ներկա են եղել Հայաստանում ՌԴ դեսպանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Կամ այլ կերպ ասած` բացմանը մասնակցել են Հայաստանում ՌԴ դեսպանները, որովհետև ըստ երևույթին Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը Հայաստանի իշխանական համակարգում մնացել են Ռուսաստանի վերջին հույսը և հենասյուները: Չի բացառվում նաև, որ Հովիկ Աբրահամյանը պարզապես չի ցանկացել իր խնամուն մենակ թողնել ռուսների մոտ, որովհետև վերջիններս կարող էին Գագիկ Ծառուկյանին անհարմար հարցեր ուղղել վերջերս Օսկանյանի գործով ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ ունեցած նրա հանդիպման կապակցությամբ:

Ընդհանրապես, Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանության ցանկացած գործողություն, ըստ էության, լակմուսի թղթի է վերածվում թե՛ կոնկրետ անձանց, թե՛ ամբողջ իշխանության համար: Այդ իմաստով, հատկանշական է, որ ՌԴ դեսպանի վերջին հայտնի հայտարարություններից հետո «Հայ-ռուսական էքսպոյի» բացմանը Հայաստանի իշխանությունից ներկա է միայն Հովիկ Աբրահամյանը: Դա, իհարկե, զուտ ֆորմալ առումով բարձր մակարդակ է, սակայն մյուս կողմից` դե ֆակտո հայտնի է, որ Աբրահամյանը ներկայումս իշխանության մեջ այն գործիչներից է, որի կշիռը սրընթաց նվազում է արդեն տևական ժամանակ` սկսած այն պահից, երբ հայրենական մամուլում տեղեկություններ հրապարակվեցին նրա դավադրության մեջ ներգրավվածության բացահայտման մասին:

Այդ մասին մամուլում տեղեկություններ հրապարակվեցին դեռևս խորհրդարանի ընտրությունից առաջ, երբ ձերբակալվեց նաև Մարգար Օհանյանը: Ըստ այդ տեղեկությունների` Սերժ Սարգսյանը բացահայտել էր քոչարյանական դավադրություն, որի մեջ ներգրավված է եղել նաև Հովիկ Աբրահամյանը: Հենց դրանով պայմանավորվեց նաև նրա հեռացումը ԱԺ նախագահի պաշտոնից` ՀՀԿ շտաբի պետ նշանակվելու պատճառաբանությամբ: Իհարկե, հետո Աբրահամյանը «հետողորմյա» եղավ, սակայն զուտ անվանական, սակայն ոչ կշռի իմաստով: Պարզապես Սերժ Սարգսյանի համար արդեն միանգամայն նպատակահարմար էր ամբողջությամբ խոցված ԱԺ նախագահ ունենալը:

Ըստ ամենայնի, Հովիկ Աբրահամյանը ներկայումս փորձում է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու միջոցով կարգավորել իր իշխանական գործերը, իսկ նրան այս հարցում օգնում է խնամին` Գագիկ Ծառուկյանը, որն էլ իր գործերը կարգավորելու խնդիր ունի և բնականաբար ակնկալում է, որ եթե խնամի Հովիկը անձնական դիրքերը կարողանա ամրացնել, ապա դրանք կծառայեցնի նաև խնամու` Ծառուկյանի դիրքերի ամրացմանը:

Բնականաբար, այս մտահոգությունների բովում ո՛չ Հովիկ Աբրահամյանը, ո՛չ Գագիկ Ծառուկյանը չեն էլ մտածում պետության դիրքերի մասին, որոնց ուղղությամբ վերջին շրջանում նվաստացուցիչ գրոհներ են իրականացնում ռուսական իսթեբլիշմենթի տարբեր տրամաչափի ներկայացուցիչները, և առաջիններից մեկը այն դեսպանը, որի հետ խնամիները ժապավեն են կտրել այսօր: Պետության դիրքերի մասին մտահոգության պարագայում ՌԴ դեսպանի հետ ժապավեն կտրելու փոխարեն, հարկ կլիներ այլ բան անել: Սակայն հայաստանյան քաղաքական «էլիտա» կոչվածի ներկայացուցիչներից, հատկապես նրանցից, ովքեր գտնվում են բավականին բարդ իրավիճակում, և որոնց գոյության հարցն է պարզապես դրված իշխանական զոհասեղանին, անիմաստ է ակնկալել պետական արժանապատվության զգացում, առավել ևս, որ այդ գործիչները նման զգացումով, մեղմ ասած, չեն փայլել անգամ լայն օրերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում