Սիրիայի և Լիբանանի միջև սահմանին դարձյալ բացվել են Ալ-Աբուդիյա և Ալ-Արիդա անցակետերը: Այս մասին հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ Սիրիայի իշխանություններն արգելք էին դրել այդ անցակետերով մարդկանց, մեքենաների և զբոսաշրջային ավտոբուսների տեղաշարժի վրա: Անցակետերը փակ են եղել 4 օր:
Գործակալության տվյալներով՝ միակ բաց անցակետը եղել է Լիբանանի արևելքում՝ Բեքաայի հովտում «Մասնաա» անցակետը:







































